Չճշտված, խուճապ առաջացնող, տագնապ պարունակող տեղեկատվության տարածումը «հարգելի» ՏԱՐԱԾՈՂՆԵՐ ուղղակիորեն վնաս է հասցնում քաղաքացիների անվտանգությանը՝ առաջացնելով խուճապ, որն էլ ունի իր հետևանքը, արդեն դրանից բխող գործողությունների դրսևորումներով:
ՉԻ ԿԱՐԵԼԻ...
Մեջբերում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայացեկարգից.
«Տեղեկատվական ոլորտը, ունենալով հասարակական կյանքը համակարգող և կարգավորող կարևոր գործառույթ, ակտիվորեն ազդում է Հայաստանի Հանրապետության անվտանգության քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն էականորեն կախված է տեղեկատվական անվտանգության ապահովումից, և այդ կախվածությունը մեծանում է գիտատեխնիկական առաջընթացին համընթաց: ...Այս տեսանկյունից, միջազգային անվտանգության ապահովման խնդիրներում Հայաստանի Հանրապետության շահերն ունեն օբյեկտիվ ընդհանրություն այլ պետությունների շահերի հետ` ներառելով թմրամիջոցների և զենքի անօրինական տարածման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, բնապահպանական սուր խնդիրների լուծումը և միջազգային համագործակցության այլ ոլորտներ: Հայաստանի Հանրապետության ազգային շահերը վերը նշված ոլորտներում և դրանց շաղկապված տեղեկատվական անվտանգության ոլորտում, որը ներառում է հանրային և պետական կենսագործունեության բոլոր բնագավառների ու մակարդակների տեղեկատվական բաղադրիչները, բնորոշում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության էությունը»: