Այս հարցադրումը առաջ է գալիս, երբ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հետևողականորեն բարձրաձայնվում է ընտրատեղամասերը տեսախցիկներով ապահովելու ու օնլայն հեռարձակում ապահովելու հարցը:
Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այն ոչ միայն ծախսատար է, այլ նաև կանոնավոր կերպով օնլայն հեռարձակում ապահովելու խնդիր կա ու պարզ չէ, թե խափանումների դեպքում ինչ կլինի: Իսկ Ընդդիմությունը, մասնավորապես, Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ 40 հազար դոլարով կարելի է բոլոր տեղամասերը տեսախցիկներով ապահովել:
Ինչևէ, գլխավոր հարցի պատասխանը չկա, իսկ ով է՞ պատասխանատուն տեսախցիկների կանոնավոր, անխափան աշխատանքի, ո՞վ է մոդերատորը, արդյո՞ք հեռարձակում իրականացնողը հանրությանը վստահություն կներշնչի: Ի՞նչ հետևանքներ կունենա, եթե ինչ որ ընտրատեղամասում տեսախցիկը խափանվի կամ փչանա:
Մի կողմից կարելի է հասկանալ ընդդիմությանը՝ այսպիսի առաջարկով հանդես գալու համար, մյուս կողմից հարցադրումներն այնքան շատ են, որ տեսախցիկներ տեղադրելու հարցը երկրորդական է դառնում: