2 շաբաթ է մամուլը ողողված է ԲՀԿ-ի շուրջ ընթացող զարգացումներով: Նախ, իրեն հիշեցնել տվեց ոչ արժանապատիվ կերպով սոցապ նախարարի պաշտոնից հեռացված Գևորգ Պետրոսյան, ում համոզված եմ, որևէ մեկը չի հիշում որպես նախարար (ասում են՝ հարգված դասախոս է համալսարանում), ապա հերթը հասավ ԲՀԿ տարածքային կառույցների կազմալուծման «բազառներին»:
Այն ինչ կատարվում է ԲՀԿ-ի շուրջ օբյեկտիվ բնույթ է կրում, որովհետև նախկինում մեծ ռեսուրսներ ներդրված կուսակցությունը ներկայումս մեծ ֆինանսական միջոցների չի տիրապետում, իսկ կուսակցությունը մարդկանց գերակշռող մասին բերել էր Ծառուկյանը, ով հայտնի իրադարձություններից հետո լքեց քաղաքականությունը:
Պարզ է, որ Ծառուկյանի հեռացումից հետո, ֆինանսական ռեսուրսների էական նվազում էր լինելու, որի պարագայում ոչ միայն կուսակցական կառույցներն էին «օպտիմալացվելու», այլ նաև ԲՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը:
Այնպես որ, ԲՀԿ-ի մասով այս մեկ տարվա ընթացքում ամեն ինչ ասվել է ու անիմաստ է թեմայի հետ կապված հավելյալ վերլուծությունները: