Նիկոլ Փաշինյանը դիմել է «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, որպեսզի ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց նշանակեն ընտրական հանձնաժողովի անդամներ։
Նիկոլը կարծես մազոխիստ լինի: Ամեն անգամ, երբ մի փոքր հայտնվում է հանրության ուշադրության կենտրունում, փառքին չի դիմանում ու այնպիսի կիքսեր է թույլ տալիս, որ զարմանում ես, թե մարդկային պարզամտությունը մինչև ու՞ր կարող է հասնել: Տեսեք, թե ինչ է անում մեր հարգարժան, մեծարգո, ինստիտուցիոնալը: Հրազդանի ընտրությունները առիթ է ուզում դարձնի, որ ՀԱԿ-ի դեմ հերթական հիստերիան բարձրացնի: Բացատրեմ ինչպես, հանձնաժողովներում անդամներ ներգրավվելով, ուզում է ցույց տալ, թե ՀԱԿ-ի հանձնաժողովականները այդքան չկային, այդ իսկ պատճառով նորերին ենք ընդգրկում: Ու համոզված եմ, որ սպասում են ՀԱԿ-ի բացասական պատասխանին, որպեսզի համամարդկային ողբ բարձրացնեն, թե ՀԱԿ-ը խաբում է այս ժողովրդին:
Ի դեպ, ՀԱԿ-ի հանձնաժողովականները իրենց գործը շատ լավ գիտեն ու անում են, որովհետև պետությանն են ծառայում, այլ ոչ թե Նիկոլի պես, ով բացառապես իր իշխանական տերերին է ծառայում: