Քաղաքական դաշտում որոշ կուսակցություններ որոշեցին փոփոխել սեփական գործելաոճը, որոշները պատրաստվում են նորովի դիմաորել մարտահրավերներին: Այս ճանապարհին լսում ենք նաև, որ տեղի են ունենում կուսակցական շարքերի ֆիլտրացիա: Որպես օրինակ ԲՀԿ-ական սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի հեռացումը ԲՀԿ շարքերից: Այն բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել լրատվական դաշտում:
ԲՀԿ-ական նախկին նախարարը կուսակցությունից հեռացվելուց առաջ ունեցած հարցազրույցում, աբդրադառնալով ԲՀԿ գործունեությանն, ասել էր. «Կարծում եմ՝ ընդդիմադիր հռչակվելը և ընդդիմադիր լինելը բոլորովին տարբեր բաներ են: Ես էլ կարող եմ ինձ հռչակել ջազի արքա, բայց դա ով կընդունի: Այդ «ընդդիմադիրներից» քանիսն են հրապարակայնորեն ընդդիմացել կարևոր պահերին, քանիսն էն բացահայտ դեմ արտահայտվել իշխանական կարևոր պրոյեկտներին»:
Նորից նշեմ, որ հենց այս հարցազրույցից հետո նրան հեռացրել են կուսակցությունից:
Մեկը լինի հարցնի ինչի է այս մարդն առյուծ կտրել: Այն ժամանակ, երբ իրեն լուրջ պաշտոն էր վստահված, ոչ մի դրական տեղաշարժ տեղի չունեցավ այդ ոլորտում: Բոլորն են հիշում, թե վերջում ինչ եղավ:
Իսկ այսօր, լրատվական կայքերն ու մամուլը ինտենսիվ կերպով շրջանառում են մեկ Գևորգ Պետրոսյանի գրարումները, մեկ էլ ԲՀԿ հակադարձումները վերջինիս: Իրոք տխուր է տեսնել այս պատկերը: Հետաքրքիր է ու՞մ եք դուք հետաքրքիր, ավելի լավ չի լինի լուրջ գործերով զբաղվել:
Այստեղ տեղին է ասել. «մի վիճեք՝ երկուսդ էլ ճիշտ եք»: