ԲՀԿ-ական սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի հեռացումը ԲՀԿ շարքերից մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական կայքերում:

Գևորգ Պետրոսյանը մինչ այդ հրապարակավ բազմիցս քննադատել է ԲՀԿ-ի «ընդդիմադիր» նոր կեցվածքը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն առանց իշխանական կերակրատաշտին մոտ լինելու դուրս է մնալու քաղաքական կյանքից: Կարճ ասած՝ իշխանության համը տեսած նախկին նախարարը իրատեսորեն է գնահատել մերօրյա քաղաքական կյանքի կենսունակության գաղտնիքները: Թերևս արդարացված է նրա պաշտոնի ձգտելու և իշխանության արտոնություններից օգտվելու «ազնիվ» մղումը, բայց մի բան բազում բհկ-ականների բնորոշմամբ «ԲՀԿ-ի այս ամենաանհաջող կադրը» հաշվի չէր առել մի քանի բան:

Եթե մտնում ես քաղաքական կյանք, ստանում ես պաշտոն, ձախողում ես երկրի ամենակարևոր օղակներից մեկի նախարարական կարևոր գործառույթները, ինչի հետևանքով ձեռք ես բերում «անհաջող կադրի» համբավ, որից հետո հեռացվում ես կուսակցության շարքերից,, ուրեմն պետք է բարի լինես թաքցնել, գոնե մի որոշ ժամանակով զսպել ախորժակը և հաշտվես այն կուսակցության քաղաքական գծի հետ, որի հետ հանձն ես առել քաղաքական ճանապարհ անցնել: ԲՀԿ-ական այս անհաջող կադրը գոնե այնքան խելք ու հասունություն պետք է ունենար, որ բացահայտ կերպով ցույց չտար քաղաքականությամբ զբաղվելու իր իրական մոտիվները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել