1.Ազգագրությունը հումանիտար գիտությունների պսակն է, քանզի համակողմանիորեն ուսումնասիրում է բոլոր ժողովուրդներին, ողջ մարդկության անցյալն ու ներկան:

2.Կուռք մի´ դարձնիր քո ժողովուրդը, քո կրոնը, քո մշակույթը: Իմացի´ր, որ բոլոր մարդիկ պոտենցիալ հավասար են, չկա ո´չ հելլեն, ո´չ հրեա, ո´չ սպիտակամորթ, ո´չ սևամորթ: Ով գիտե սոսկ մի ժողովուրդ՝ չգիտե ոչ մեկը, և ով գիտե մի կրոն, մի մշակույթ՝ չգիտե ոչինչ:


3.Մի´ խեղաթյուրի´ր գիտությունը, մի´ ապականի´ր ազգագրությունը կարիերիզմով: Իսկական ազգագրագետ կարող է լինել միայն նա, ով խանդավառություն է բերում գիտությանը, սիրում՝ մարդուն և մարդկությանը:

4.Վեց օր աշխատիր, իսկ յոթերորդին հանրագումարի բեր արածդ: Հիշի´ր պարտքդ հասարակության և գիտության հանդեպ:

5.Հարգանքի տուրք մատուցիր մեծ երախտավորներին, գիտական և հասարակական կյանքի ուսուցիչներին, որպեսզի և ինքդ գնահատվես քո ծառայությունների համեմատ:

6. Մի´ սպանիր գիտությունը փաստերը կեղծելով, մակերեսային, թյուր դիտարկումներով, վաղաժամ արված հետևություններով:

7. Մի´ դավաճանիր մեկ անգամ ընտրածդ մասնագիտությանը՝ ազգագրությանը: Ով արդեն բռնել է ազգագրության ուղին, չպետք է շեղվի նրանից:

8. Մի´ զբաղվիր գրագողությամբ:

9. Կեղծ վկայություններ մի´ տուր մերձավորիդ՝ ուրիշ ժողովուրդների, նրանց բնավորության, ծեսերի, սովորույթների, բարքերի մասին: Սիրի´ր մերձավորիդ քեզնից ավելի:

10. Մի´ պարտադրիր քո մշակույթն ուսումնասիրվող ժողովրդին. զգույշ ու խնամքով, սիրով և հոգատարությամբ մոտեցիր նրան, մշակույթի ինչ աստիճանի էլ որ կանգնած լինի, և նա ինքը կձգտի հասնել բարձր մշակույթների մակարդակին:

Լ. ՅԱ. ՇՏԵՌՆԲԵՐԳ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել