Elq.am-ը գրում է.
Վերջին օրերին ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակնհայտ ակտիվացում է նկատվում. երեկ Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, այսօր Բաքու է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեղակալ Գրիգորի Կառասինը:
Եվ եթե առաջինի դեպքում հայտարարվեց, որ բանակցություններում հիմնական թեման եղել են ռուս-ադրբեջանական հարաբերություններն, ապա Կառասինը արդեն անոնսել է, որ քննարկվելու են նաև տարածաշրջանային, Հարավային Կովկասին վերաբերող հարցեր: Եվ սա արդեն հետաքրքիր է դառնում: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցն Ադրբեջան առնչվում է Ալիևի կողմից պատվիրված և անգամ Ադրբեջան տեղափոխված ռուսական զենքի դիմաց չվճարելու հետ: Ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ էներգակիրների գների կտրուկ նվազումն առաջին հերթին հարվածեց ռուս-ադրբեջանական համագործակցությանը հենց այս ոլորտում , քանզի Ալիևը, փաստացի, այսօր չի կարողանում վճարել Ռուսաստանից պատվիրված զենքի դիմաց: Ու նույնիսկ երաշխիքներ չի տալիս, թե ինչպես կարող է այս խնդիրը հարթվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ