www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մերի Շմիխի այս նյութը տպագրվել է «Չիկագո Թրիբյուն» թերթում և լայն տարածում գտել համացանցում: Երկար ժամանակ այս կատակ-հոդվածը վերագրվում էր ամերիկացի գրող Կուրտ Վոննեգուտին: «Ես հպարտ կլինեի, եթե այդ խոսքերը իմը լինեին» ,- ասաց Վոննեգուտը, երբ իմացավ այդ մասին: Իր խորհուրդները Մերի Շմիխը ուղղել է բոլոր նրանց, ովքեր ավարտում են ինստիտուտը և ուղղակի կարիք ունեն ընկերական հիշեցման, թե ինչն է կարևոր այս կյանքում:


ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ

Օգագործեք արևից պաշտպանող կրեմ:

Եթե ես հնարավորություն ունենայի Ձեզ ապագայի համար միայն մեկ խորհուրդ տալ, ապա հենց դա կասեի: Կրեմի օգտակարությունը, հաշվի առնելով նրա երկարատև հեռանկարները, վաղուց արդեն ապացուցված է գիտնականների կողմից, այն ժամանակ, երբ իմ մնացած խորհուրդներից շատերը իրենց համար չունեն բավարար հիմք՝ բացի իմ՝ բավականին հակասական կյանքի փորձից: Փորձեմ ընդարձակել իմ խորհուրդը:

  • Ուրախացեք երիտասարդության ուժով և գեղեցկությամբ: Սակայն երևի թե ուշադրություն չդարձրեք: Դուք երբևէ չեք գնահատի երիտասարդության ուժն ու գեղեցկությունը, մինչև չզգաք, որ նա հեռանում է Ձեզանից: Սակայն հավատացեք ինձ՝ մի 20 տարի հետո դուք նայելու եք Ձեր հին լուսանկարներին և հիշեք, թե ինչ լավ տեսք եք ունեցել այն ժամանակ: Դուք այնքան էլ գեր չեք, որքան որ Ձեզ թվում է:

  • Մի անհանգստացեք ապագայի համար: Կամ էլ անհանգստացեք, սակայն իմացեք, որ ցանկացած անհանգստություն այնքանով է օգտավետ, որքանով որ մաստակ ծամելու միջոցով բարդ հանրահաշվական խնդիրը լուծելու փորձը: Իսկական պրոբլեմները սովորություն ունեն անսպասելի թափվելու մեզ վրա՝ այն պահին, երբ մենք բոլորովին չենք սպասում:

  • Օրական մի գործ արեք այն բաներից, որոնք Ձեզ վախեցնում են:

  • Երգեք:

  • Մի խաղացեք ուրիշ մարդկանց զգացմունքների հետ: Թույլ մի տվեք ուրիշներին, որ խաղան Ձեր զգացմունքների հետ:

  • Հետևեք Ձեր ատամներին:

  • Հիշեք հաճոյախոսությունները, մոռացեք նեղացածությունը:

  • Պահպանեք հին սիրային նամակները: Դեն նետեք բանկային հին հաշիվները:

  • Մարզվեք:

  • Մեղքի զգացում մի ունեցեք, եթե չգիտեք, թե ինչ անել սեփական կյանքի հետ: Որոշ իմ ծանոթներ, նույնիսկ 40 տարեկանում, չունեն այդ հարցի պատասխանը:

  • Խնայեք Ձեր ծնկները: Դրանք կարող են Ձեզ դավաճանել:

  • Միգուցե Դուք ամուսնացած եք, իսկ միգուցե՝ ոչ: Միգուցե երեխաներ ունեք, իսկ միգուցե՝ ոչ: Միգուցե 40 տարեկանում Ձեզ սպասվում է ամուսնալուծություն, իսկ միգուցե Դուք դեռ պարելու եք Ձեր պլատինե հարսանիքին: Ինչ էլ որ կատարվի, չափից ավել մի գովեք և մի վատաբանեք Ձեզ: Ինչպես և ուրիշ մարդկանց, այնպես էլ Ձեզ մոտ՝ Ձեր ընտրությունը կիսով չափ պատահական է:

  • Պարեք:

  • Կարդացեք հրահանգները, նույնիսկ եթե երբեք չեք հետևում դրանց:

  • Մի կարդացեք մոդայի ամսագրեր: Դրանք միայն ստիպում են Ձեզ տգեղ զգալ:

  • Փորձեք որքան հնարավոր է լավ ճանաչել Ձեր ծնողներին: Երբեք հայտնի չէ, թե երբ նրանք կլքեն մեզ:

  • Բարի եղեք Ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ: Նրանք բոլորից լավ են ընդունակ կապել Ձեզ Ձեր անցյալի հետ և ամենայն հավանականության միշտ կլինեն Ձեր կողմից:

  • Հասկացեք, որ ընկերները գալիս են և գնում, սակայն նրանց մեջ կան որոշները, որոնցից արժե պինդ բռնվել: Որքան մեծանում եք, այնքան ավելի շատ է զգացվում այն մարդկանց կարիքը, ովքեր Ձեզ ճանաչել են երիտասարդ տարիներին:

  • Ճանապարհորդեք:

  • Համակերպվեք հետևյալ հասարակ ճշմարտությունների հետ՝ գները աճելու են, քաղաքական գործիչները ստելու են, իսկ Դուք բոլորի նման ծերանալու եք: Եվ այդ ժամանակ հանկարծ հասկանալու եք, որ Ձեր երիտասարդության տարիներին գները ավելի խելամիտ էին, քաղաքական գործիչները առանձնանում էին իրենց վեհանձնությամբ, իսկ երեխաները հարգում էին մեծահասակներին:

  • Հարգեք մեծահասակներին:

  • Հույս մի դրեք կողքից նյութական օգնության վրա: Միգուցե Դուք ժառանգություն ստանաք կամ էլ հարուստ ամուսին ունենաք: Սակայն երբեք չգիտես, թե երբ այդ փողերը կվերջանան:

  • Խնամքով վերաբերվեք Ձեր մազերին, հակառակ դեպքում, երբ դառնաք 40 տարեկան, նրանք կունենան 85 տարեկանին համապատասխան տեսք:

  • Զգույշ եղեք այն խորհուրդների հետ, որոնք Դուք ընդունում եք, սակայն համբերատար եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ խորհուրդները տալիս են: Խորհուրդները նոստալգիայի պես ինչ-որ բաներ են: Այն բաժանելը նման է հիշողության սունդուկից հնացած անցյալի հանելուն, նրա վրայից խնամքով փոշին մաքրելուն և վերամշակման ուղարկելուն, չնայած որ նա կարող է դրան արժանի էլ չէ:

Իսկ ինչ վերաբերում է արևից պաշտպանող կրեմի օգտակարությանը, դա հաստատ բան է:

 

Օնորե Դոմյե «Խորհուրդ երիտասարդ նկարչին» 1860


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել