www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մերի Շմիխի այս նյութը տպագրվել է «Չիկագո Թրիբյուն» թերթում և լայն տարածում գտել համացանցում: Երկար ժամանակ այս կատակ-հոդվածը վերագրվում էր ամերիկացի գրող Կուրտ Վոննեգուտին: «Ես հպարտ կլինեի, եթե այդ խոսքերը իմը լինեին» ,- ասաց Վոննեգուտը, երբ իմացավ այդ մասին: Իր խորհուրդները Մերի Շմիխը ուղղել է բոլոր նրանց, ովքեր ավարտում են ինստիտուտը և ուղղակի կարիք ունեն ընկերական հիշեցման, թե ինչն է կարևոր այս կյանքում:
ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ
Օգագործեք արևից պաշտպանող կրեմ:
Եթե ես հնարավորություն ունենայի Ձեզ ապագայի համար միայն մեկ խորհուրդ տալ, ապա հենց դա կասեի: Կրեմի օգտակարությունը, հաշվի առնելով նրա երկարատև հեռանկարները, վաղուց արդեն ապացուցված է գիտնականների կողմից, այն ժամանակ, երբ իմ մնացած խորհուրդներից շատերը իրենց համար չունեն բավարար հիմք՝ բացի իմ՝ բավականին հակասական կյանքի փորձից: Փորձեմ ընդարձակել իմ խորհուրդը:
Ուրախացեք երիտասարդության ուժով և գեղեցկությամբ: Սակայն երևի թե ուշադրություն չդարձրեք: Դուք երբևէ չեք գնահատի երիտասարդության ուժն ու գեղեցկությունը, մինչև չզգաք, որ նա հեռանում է Ձեզանից: Սակայն հավատացեք ինձ՝ մի 20 տարի հետո դուք նայելու եք Ձեր հին լուսանկարներին և հիշեք, թե ինչ լավ տեսք եք ունեցել այն ժամանակ: Դուք այնքան էլ գեր չեք, որքան որ Ձեզ թվում է:
Մի անհանգստացեք ապագայի համար: Կամ էլ անհանգստացեք, սակայն իմացեք, որ ցանկացած անհանգստություն այնքանով է օգտավետ, որքանով որ մաստակ ծամելու միջոցով բարդ հանրահաշվական խնդիրը լուծելու փորձը: Իսկական պրոբլեմները սովորություն ունեն անսպասելի թափվելու մեզ վրա՝ այն պահին, երբ մենք բոլորովին չենք սպասում:
Օրական մի գործ արեք այն բաներից, որոնք Ձեզ վախեցնում են:
Երգեք:
Մի խաղացեք ուրիշ մարդկանց զգացմունքների հետ: Թույլ մի տվեք ուրիշներին, որ խաղան Ձեր զգացմունքների հետ:
Հետևեք Ձեր ատամներին:
Հիշեք հաճոյախոսությունները, մոռացեք նեղացածությունը:
Պահպանեք հին սիրային նամակները: Դեն նետեք բանկային հին հաշիվները:
Մարզվեք:
Մեղքի զգացում մի ունեցեք, եթե չգիտեք, թե ինչ անել սեփական կյանքի հետ: Որոշ իմ ծանոթներ, նույնիսկ 40 տարեկանում, չունեն այդ հարցի պատասխանը:
Խնայեք Ձեր ծնկները: Դրանք կարող են Ձեզ դավաճանել:
Միգուցե Դուք ամուսնացած եք, իսկ միգուցե՝ ոչ: Միգուցե երեխաներ ունեք, իսկ միգուցե՝ ոչ: Միգուցե 40 տարեկանում Ձեզ սպասվում է ամուսնալուծություն, իսկ միգուցե Դուք դեռ պարելու եք Ձեր պլատինե հարսանիքին: Ինչ էլ որ կատարվի, չափից ավել մի գովեք և մի վատաբանեք Ձեզ: Ինչպես և ուրիշ մարդկանց, այնպես էլ Ձեզ մոտ՝ Ձեր ընտրությունը կիսով չափ պատահական է:
Պարեք:
Կարդացեք հրահանգները, նույնիսկ եթե երբեք չեք հետևում դրանց:
Մի կարդացեք մոդայի ամսագրեր: Դրանք միայն ստիպում են Ձեզ տգեղ զգալ:
Փորձեք որքան հնարավոր է լավ ճանաչել Ձեր ծնողներին: Երբեք հայտնի չէ, թե երբ նրանք կլքեն մեզ:
Բարի եղեք Ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ: Նրանք բոլորից լավ են ընդունակ կապել Ձեզ Ձեր անցյալի հետ և ամենայն հավանականության միշտ կլինեն Ձեր կողմից:
Հասկացեք, որ ընկերները գալիս են և գնում, սակայն նրանց մեջ կան որոշները, որոնցից արժե պինդ բռնվել: Որքան մեծանում եք, այնքան ավելի շատ է զգացվում այն մարդկանց կարիքը, ովքեր Ձեզ ճանաչել են երիտասարդ տարիներին:
Ճանապարհորդեք:
Համակերպվեք հետևյալ հասարակ ճշմարտությունների հետ՝ գները աճելու են, քաղաքական գործիչները ստելու են, իսկ Դուք բոլորի նման ծերանալու եք: Եվ այդ ժամանակ հանկարծ հասկանալու եք, որ Ձեր երիտասարդության տարիներին գները ավելի խելամիտ էին, քաղաքական գործիչները առանձնանում էին իրենց վեհանձնությամբ, իսկ երեխաները հարգում էին մեծահասակներին:
Հարգեք մեծահասակներին:
Հույս մի դրեք կողքից նյութական օգնության վրա: Միգուցե Դուք ժառանգություն ստանաք կամ էլ հարուստ ամուսին ունենաք: Սակայն երբեք չգիտես, թե երբ այդ փողերը կվերջանան:
Խնամքով վերաբերվեք Ձեր մազերին, հակառակ դեպքում, երբ դառնաք 40 տարեկան, նրանք կունենան 85 տարեկանին համապատասխան տեսք:
Զգույշ եղեք այն խորհուրդների հետ, որոնք Դուք ընդունում եք, սակայն համբերատար եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ խորհուրդները տալիս են: Խորհուրդները նոստալգիայի պես ինչ-որ բաներ են: Այն բաժանելը նման է հիշողության սունդուկից հնացած անցյալի հանելուն, նրա վրայից խնամքով փոշին մաքրելուն և վերամշակման ուղարկելուն, չնայած որ նա կարող է դրան արժանի էլ չէ:
Իսկ ինչ վերաբերում է արևից պաշտպանող կրեմի օգտակարությանը, դա հաստատ բան է:
Օնորե Դոմյե «Խորհուրդ երիտասարդ նկարչին» 1860