30-photo-mood-japan-landscape-wallpaper-nature-beautiful-2Մեր պապերը դեռ ասում էին, որ գեղցուն ինչքան էլ եփես, մի ականջը հում է մնալու։ Այս ասացվածքը մոգոնել են ոչ պատահաբար ու որքան էլ դա դուր չգա ոմանց, բայց այս խոսքն արտացոլում է մի բարդույթ, որը հատուկ է գյուղերից քաղաք տեղափոխված շատ մարդկանց։ Մեր հայտնիներին էլ խորթ չէ այս երևույթը և անկախ նրանից, թե որքանով է հաջող դասավորվում նմանների կարիերան, որքան հայտնի են դառնում նրանք, միևնույն է՝ այդ հում ականջը չի ուտվում։

Նման մի հում ականջավոր էլ Շուշաննա Թովմասյանն է, ով ինչքան էլ տքնում է իր իմիջի վրա, որքան էլ փնտրտուքների մեջ է թե՛ իր բեմական կերպարի շուրջ, թե՛ իր առօրեական կերպարի հարցում, միևնույն է, չի կարողանում հաղթահարել Ծաղկաձորից Երևան եկածի բարդույթը։ Ու արդյունքում, այն, ինչ հանդիսանում է նրա այս բարդույթի վառ դրսևորում, շատ միամիտներ ընկալում են որպես նրա դերասանական տաղանդ ու վառ անհատականության դրսևորում։ Օրինակ՝ մտածե՞լ եք, թե ինչու է նրա բոլոր դերերից ամենաշատը մարդկանց մեջ նստել Անլվա Էլենի կերպարը։ Արդյոք ո՞չ նրա համար, որ անլվա ու միամիտ գեղի չպաչած աղջկա կերպարը Շուշաննան չի խաղում, այլ ապրում է, որովհետև դա հենց ՆԱ է։

Կամ մեկ այլ հանգամանք, որը հատուկ է իրենց Եսը չգտած ու մեծ քաղաքի լույսերից շաղված աղջիկներին․ արտաքին կերպարի անկայունություն։ Նկատե՞լ եք, թե ինչ հաճախականությամբ է Շուշաննան փոխում իր ոճը։ Սա նրանից չէ, որ նա նորաձևության մեջ թրենդ է թելադրում։ Սա նրանից է, որ նա անվստահ է ու հարմարավետ չի զգում իրեն ինչ որ կոնկրետ կերպարում, քանի որ ֆալշ է։

Արդյունքում, ունենք մի անհրապույր իրականություն, որտեղ այն գեղեցիկ միֆը, թե Շուշաննայի բախտը բերեց ու նա դարձավ Կարգին Մկոյի հարևանը և այդ հարևանությունից Մկոյի կուլիսի փոշին նստեց նրա վրա ու նա դարձավ փայլուն դերասան, ոչ մի աղերս չունի Շուշաննայի հետ։

8385_1079755525379414_3860742393037821451_nՊարզապես ինչ-ինչ հանգամանքներում նրա բախտը բերեց ու նա հասավ տեսախցիկի մոտ, որտեղ հանդես եկավ միակ կերպարում, որում ինքը բնական է ստացվում՝ անլվա գեղջկուհու և այնպես ստացվեց, որ հենց այդ կերպարը մեծ պահանջարկ ուներ, որովհետև ովքե՞ր են նման սերիալներ նայում առավելապես․ ճ՜իշտ է, այլ գյուղից՝ քաղաք եկածներ ու գյուղում մնացածներ, ովքեր, տեսնելով իրենց հարազատ հոգի, սիրեցին, պաշտեցին ու կրկնօրինակման առարկա դարձրեցին մեկին, ով անգամ սեփական բարդույթը չի կարողացել հաղթահարել։

5ca3ae80a194587cca695cd787fa7447

10590598_1079755508712749_2118964741727201961_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել