Քաղաքական մեկնաբան

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ առաջարկելու է նախագահի թեկնածուներին միասնական հանել իրենց թեկնածությունները: Ըստ նրա՝ այն թեկնածուները, ովքեր չեն միանա այդ առաջարկին, դիտարկվելու են որպես Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Եթե Ա. Ղուկասյանը փորձում է վերջնականապես հեշտացնել գործող նախագահի գործը, դա ուրիշ, եթե նա այդ քայլով փորձ է կատարում միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր երկրում մրցակցություն չկա, դա էլ է այլ հարց: Սակայն իր առաջարկի ընդունումը կապել սրա-նրա մարդը լինելու հանգամանքի հետ, դուրս է բոլոր տեսակի տրամանաբական լուծումներից: Վերջապես ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ղուկասյանը, որն առանց լուրջ հիմնավորումների փորձում է համալրել Բագրատյանի կամ Րաֆֆու ուղղությամբ «ցեխ շպրտողների» հարուստ բանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել