Բուլղարական մամուլը նշել է, որ Էմիրօղլուին երկրից արտաքսելը պայմանավորված է Բուլղարիայի մուսուլման բնակչության շրջանում ինչ-ինչ գործողություններով: Բայց խնդիրը կապված է ավելի խորքային պատճառների հետ, ինչը վերաբերում է Բուլղարիայում գործող « Իրավունքների և ազատության շարժում» թուրքական կուսակցության որոշ ներկայացուցիչների գործողությունների հետ: Բուլղարական ռադիոյին տված հարցազրույցում քաղաքական փորձագետ, Բուլղարիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Կիրչո Կիրովի համոզմամբ` հյուպատոսության թուրք աշխատակիցը գործել է թուրքական հատուկ ծառայությունների ու պետության ուղղորդմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել