Ինչպես գիտենք երեկ Վահան Բաբայանը հրաժարական տվեց ԲՀԿ-ի մամուլի խոսնակի պաշտոնից: Իհարկե լրագրողները շատ արագ փորձեցին պարզել, թե ինչն ինչոց է և վերջինիս նման որոշում կայացնելու «նախադրյալները» որոնք են եղել, սակայն Բաբայանը հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին՝ նշելով, որ փականգծերը կբացի քիչ ավելի ուշ:
Ակներև է, որ սա ոչ այլ ինչ է, քան սեփական անձի նկատմամբ մի փոքր ավելի մեծ ուշադրություն գրավելու համար կատարված քայլ: Ի հավելումն սրա՝ նա նաև անպատասխան թողեց ԲՀԿ-ից դուրս գալու մասին հարցը, ինչը ևս շատ լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Չնայած ԲՀԿ ղեկավար տիկին Զոհրաբյանը նշեց, որ Բաբայանը իրենց գործընկերն է և որևէ տարաձայնություն, բացի մի քանի այլ խնդիրներից կապված զուտ խոսնակի պարտականությունների հետ, իրենք չունեն, ակնհայտ է, որ Բաբայանը այլ կարծիքի է այս թեմայի շուրջ: Հատկապես հիշելով Բաբայանի անցյալը և կուսակցություններ փոխելու հանդեպ նրա հակումը՝ կարելի է եզրակացնել, որ նա իրեն այլևս չի տեսնում ԲՀԿ-ում:
Հ.Գ. Պարոն Բաբայանին «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ը) շատ կհամապատասխաներ, նրանք էլ են բավականին ճկուն ու «փոփոխություններ» սիրող: