Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից կարելի է փաստել, որ ՀՀ-ի տնեսության նկատմամբ ամերիկյան կապիտալի հետաքրքրություններն ավելացել են։ Ըստ էության դրան նպաստել են տնտեսության մեջ իրականացված բարեփոխումներն ու կայունության հաստատումը։
Վերը նշվածի մասին ասել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը: Կանխատեսումներ կան նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանը կարող է դառնալ կարևոր հարթակ Իրանի հետ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար։
Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանը այսպիսի հայտարարություն է անում, առկա արտաքին մարտահարվերների պայմաններում: Կարելի է փաստել, որ չնայած ծագած լուրջ դժվարություններին, այնուհանդերձ տնտեսությունը կարողացել է ոչ միայն դիմանալ արտաքին շուկաներում ի հայտ եկած խնդիրներին, այլև շարունակել բարեփոխումները և պահպանել կայունությունը։