Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը Անի քաղաքում հայկական եկեղեցու հարցով արդեն դիմում է Հայաստանի պատկան մարմիններին: Նա բաց նամակ է գրել, որպեսի Հայաստանը զբաղվի այս խնդրով: Մեր մշակույթի նախարարությունը գոնե հիմա պետք է խորը քնից արթնանա և աջաքցի Արթուր Գևորգյանին սկսված կարևոր գործում:
Ասադը հրաժարվել է Սաուդիան Արաբիայում ձևավորված Սիրական ընդդիմության հետ բանակցել: Ինչ է նշանակում Սաուդիան Արաբիայում ձևավորված ընդդիմություն: Հիմա, որ ես մի քիչ գումար ունենամ կարո՞ղ եմ Հայաստանից ասենք Վրացական ընդդիմություն ձևավորել, որի մեջ կմտնեն բոլորը բացի վրացիներից: Ընդդիմությունը պետք է ձևավորվեր երկրի տարածքում և ոչ թե մարտնչեր 5 տարի, այլ ընտրությունների մասնակցեր: Դամասկոսը ու Հալեպը այլևս չկան այդ ընդդիմության թեթև ձեռքով:
Նոտարի շենքի տանիքի կառուցապատումների մասին մի քանի օր է համացանցում գրառումների եմ հանդիպում: Օրեր առաջ զրույցներից մեկի ժամանակ մի արտահայտություն լսեցի, որից հետո Նոր տեսա տանիքի գյուղաքաղաքը.«Քաղաքաը գեղեցիկ է, երբ վերևից նայում ես ու տանիքները քեզ ժպտում են»: Այս դեպքում տանիքը ոչ թե ժպտում է, այլ... Կներեք բնորոշում չեմ գտնում:
Սանտաբարբարան ավելի կարճ տևեց քան ՀՀԿ ՀՅԴ կոալիցիայի ձևավորման ընթացքը: Այս սիրո պատմությունը նույնիսկ Բրազիլիական սերիալներում չէր ձգձգվի : Ինչևէ ևս մի քանի օր սպասենք ակնհայտին ու սկսենք քննարկել դրա լավ և վատ կողմերը: Տեքստերը կարող եք այս պահից պատրաստել: Ավել փոփոխություն ստորագրվելուց հետո չեմ կարծում, որ լինի: Ամեն ինչ գրեթե հայտնի է սպասվող կոալիցիայի մասին: