Թուրք Քրդական հակամարտության ֆոնին կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է միջամտի, բայց դրանք պետք է միայն կարծիք էլ մնան ու երբեք կյանքի չկոչվեն:
Հայաստանը չի կարող միջամտել այդ հակամարտությանը, Մենք չունեն դիվանագիտական հարաբերություններ Թուրքերի հետ ու չենք կարող, որպես միջնորդ հանդես գալ: Ռազմական գործողություններով, եթե օգնենք Քրդերին դա կլինի պատերազմ հայտարարել Թուրքիային: Այս երկու կետերն արդեն իսկ անհնարին են դարձնում Հայաստանի միջամտությունը բախումներին:
Գոնե այս պահին անհնար է նաև Արևմտյան Հայաստանի միացումը Արևելյան Հայաստանին: Պատմական Հայաստանի տարածքում բնակվում են 20 միլիոն Էթնիկ քրդեր: Մի պահ ենթադրեք, որ այդ հողերը միացել են Արևելյան Հայաստանին 20 միլիոն քրդերով: Այն մտրակը, որն այս պահին հարվածում է Թուրքերին կշրջվի Հայաստանի դեմ: Մեզ մնում է ուղղակի հետևել՝ հուսալով, որ այդ հակամարտության ալիքը Պաշտոնական Հայաստանի սահմաններից այն կողմ կմնա:
Քաղաքական առումով այդ հակամարտությունը և թուրքերի լարված հարաբերությունները ռուսների հետ՝ միմիայն ձեռնտու են Հայաստանին: Թուրքերը վերջերս Հայտարարեցին, որ հայերը ռուսների օգնությամբ օկուպացրել են Ադրբեջանական տարածքները: Թուրքիան իր հակամարտության մեջ արդեն ոչ թե դաշնակից է տեսնում Ադրբեջանին այլ օգտագործում է նրանց Ռուսների դեմ պայքարում: Իսկ ադրբեջանական խնդիրները արդեն իսկ երկրորդական են ու Ադրբեջանը տարածաշրջանում զրկվում է մեծ եղբոր ինտեսիվ հովանավորությունից: