Քաղաքականության մեջ կոալիցիա կազմելը միանգամայն բնական երևույթ է: ՀՅԴ-ն էլ ոչ մեկ անգամ է կոալիցիայից անեցլ ընդդիմության շարքերը հետո վերադարձել կոալիցիա: 125 տարեկան են մարդիկ, ուրեմն մի բան գիտեն էլի, որ անում են: Նախարարների հարցը կարծես լուծվել է ու վաղը ՖԲ-ը երեկում ամենայն հավանականությամբ պաշտոնանկ արված նախարարների ու սպասվելիք նախարարների անուններն իրենց տեղը կգտնեն:
Ռուս-Թուրքական հարաբերությունների ֆոնին հայկական հարցը կրկին շահարկումների տեղիք է տալիս: Վատառողջ մթնոլորթ է նույնիսկ կենտրոնաձիգ կոմունիստական կուսակցությունում: Կուսակցության առաջնորդը դեմ է Արարատը ետ վերցնելուն, իսկ նրա կուսակիցները պայքար են մղում հանուն Արարատի: Մեզ մնում է զգույշ լինել: Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների արանքում տուժում են հայերը:
Իրան-Վրաստան գազամուղը ամենայն հավանականությամբ կանցնի Հայաստանով: Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ ու Հայաստանն ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցնում Իրանի ամենավստահելի գործընկերն է տարածաշրջանում, մնում է դա մենք ընդունենք: Այդ գազամուղի պարագայում ՌԴ-ից եկող մեր գազը կարող է էժանանալ մի պարզ պատճառով: Մենք Վրաստանից գումար չենք վերցնի տրանզիտի համար, Վրաստանը՝ մեզանից:
Վանում իրադրությունը շատ լուրջ է: Քրդերն ու թուրքերն իրար ոչնչացնում են: Սա և՛ դրական և՛ բացասական կողմ ունի: Իհարեկ այս առճակատումը մեծ հաշվով Հայաստանին ձեռնտու է, բայց չմոռանանք, որ 20.000.000 քրդեր կան, որոնք Հայաստանից հեռու չեն ապրում ու կարող են մոտենալ մեր սահմանին ու այդ ժամանակ վառոդի հոտը մենք կզգանք: