Նախ և առաջ ՀՀԿ-ն ԱԺ-ում կազատվեր Զարուհի Փոստանջյանից և բոլոր այն խնդիրներից, որ նա ստեղծում է: Երկրորդն էլ, որ ՀՀԿ-ն կազատվեր Ժառանգությունից, քանի որ Զարուհուին, լինելով Ժառանգություն կուսակցության միակ պատգամավորը Ժառանգություն խմբակցությունում, իր հեռանալով ԱԺ-ից կհեռանացներ Ժառանգություն կուսակցությունը:
Երրորդն էլ նա է, որ Սերժ Սարգսյանը կստանա ժողովրդավար և ընդիմության հետ համագործակցելու պատրաստ քաղաքական գործիչ:
ՀՀԿ-ն էլ կարող է հայտարարել, որ նոր սահմանադրությունը արդեն սկսել է դրական գործել և պատասխանատու պաշտոն են վստահում ընդիմությանը:
Ցուցակով հաջորդ թեկնածուն Ժառանգությունից չէ:
Թե ինչ կլինի խմբակցության հետ, մեծ հաշվով, էլ կարևոր չէ:
Մեկ բանում էլ եմ վստահ, որ եթե Զարուհի Փոստանջյանը դառնա մարդու իրավունքների պաշտպան, ապա նրան չեն թողնելու աշխատել և ամեն գնով սկսելու են խանգարել, վարկաբեկել նրան ու Ժառանգություն կուսակցությունը:
Ցավում եմ Ժառանգություն կուսակցության իմ ընկերների համար, բայց սա կլինի Ժառանգության վերջը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/1033244536746901?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել