Նախորդ շաբաթ գերմանական ռադիոյով և, եթե չեմ սխալվում, հեռուստաալիքներից մեկով էլ հայտարարել էին, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և մի քանի աֆրիկական երկրներից եկածներին ուղարկել ետ: Ուկրաինայի մասին էլ չեմ ասում: Որովհետև Ուկրաինայից եկածներից շատ չնչին քանակ են ընդունել, իսկ գերակշիռ մասին ետ են ուղարկում:
Նույնիսկ մերժում են ստանում, ովքեր բուժում են ստանում և եթե մարդիկ՝ չիմանալով լեզու, չունենալով գումար իրավաբանի համար, չունենալով ծանոթներ և չիմանալով օրենքը չեն կարողանում կամ չեն հասցնում բողոքարկել, ապա հայտնվում են հայրենիք վերադարձնող օդանավում:
Քաղաքական պատճառներով վերը նշված երկրներից Եվրոպայում ապաստան փնտրողներին կարող եմ ասել, որ մոռացեք: Ձեզ նույնիսկ չեն էլ լսի և ավելի արագ կհայտնվեք օդանավում:
Եվրոպայում մնալու իրավունք ստանում են աշխատանքային պայմանագրով եկողները, ուսանողները, գերմանական քաղաքացիությամբ ամուսին ունեցողները և հիմնականում Սիրիայից ու Իրաքից եկողները:
Որտեղի՞ց գիտեմ սրա մասին: Ամեն օր շփվում ենք մարդկանց հետ: Տեղեկանում նրանց խնդիրներին: Այդ թվում նաև այլազգիների:
Սրա մասին գրում եմ նրա համար, որովհետև այսօր մոտիկներիցս մեկը ասաց, որ իր բարեկամներից Հայաստանում պատրաստ են բնակարանը վաճառել, միայն թե հասնեն Գերմանիա:
Ժողովուրդ ջան, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ կհասցնեն Եվրոպա և դուք էլ խնդիր չունեք: Խնդիրները շատ շատ են, իսկ ամենամեծ խնդիրը այն է, որ երբ ձեզ ետ կուղարկեն, ապա դուք մնալու տեղ չեք ունենա ձեր հայրենիքում:
Եթե հարցեր կունենաք, գրեք, կփորձեմ պատասխանել ձեզ հուզող հարցերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/1032682426803112?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել