Հետաքրքիր զարգացումներ են սպասվում գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Փոխվել են կանոնները, բարդացել է մրցակցությունը: Գործելու է համամասնական ընտրական համակարգ, ինչն իր հերթին նշանակում է, որ պատգամավորները պետք է լինեն միայն կուսակցությոններում ընդգրկված անձինք:
Շատ ու շատ պատգամավորներ դեռ «տաք են» և չեն գիտակցում պահի լրջությունը: Խոսքը վերաբերվում է այն պատգամավորներին, ովքեր խորհրդարանում զբաղված են միայն կոչակ սեղմելով:
Արդարացի չի լինի, եթե «միայն կոճակ սեղմողի» պիտակ փակցնենք բոլորին: Կան մարդիկ, սակայն, ովքեր գիտակցում և ընդունում են այն փաստը, որ հաջորդ ընտրություններից հետո հնարավոր է չհայտնվեն խորհրդարանում:
ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը գրեթե համակերպվել է հաջորդ խորհրդարանում չլինելու մտքին և պատրաստ է աջակցել մեկ այլ թեկնածուին: Մարկոսյանը համաձայն է տեղը զիջել նոր կադրերին: Այս մասին նա ասել է լրագրողներից մեկի հետ զրույցում:
Կարծում եմ, սա բարոյական քայլ է Մարկոսյանի կողմից: Հստակ երևում է, որ այս մարդը աթոռակռիվ կամ մանդատապայքար չի անում: Կարծում եմ վաղուց արդեն Ազգային Ժողովի հնացած կադրերը պետք է փոխարինվեն նորերով: Կան մարդիկ, ովքեր ոչ լրագրողի հետ շփվել են ուզում, ոչ ուզում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ոչ էլ՝ զիջել իրենց տեղը ուրիշներին: Անհասկանալի է, թե ինչ նպատակով են գտնվում այդ կառույցում:
Կարծում եմ Մարկոսյանի դիրքորոշումը արդարացի է և պետք է օրինակ ծառայի մյուս պատգամավորներին: Ազգային Ժողովին թարմություն է պետք հաղորդել: