ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն «բամփեց» Նիկոլին:
Բանն այն է, որ Նիկոլն իր հարցադրումը սկսեց հայտնի՝ «օդում կախված լուրեր են շրջանառվում» արդեն ավանդույթ դարձած հարցադրմամբ, սակայն ինչ եղավ հետո, բավականին հուզիչ էր:
Ամբիոն բարձրացավ կառավարության «վունդերկինդը», ով իր մեջ էր հավաքել վերջին 1-2 տարվա ընթացքում Նիկոլի՝ կառավարության ուղղությամբ շպրտված քարերն ու…
Թվում է, թե Դավիթ Հարությունյանը բարի խոսքեր է շռայլում Նիկոլի հասցեին՝ նշելով, որ չի հավատում «օդում կախված այն լուրերին», որ Նիկոլն իշխանական առվակից է սնվում, սակայն իրականում նախարարն ԱԺ հեղինակավոր ամբիոնից արդեն բարձրաձայն հաստատեց այն խոսակցությունները, որ իշխանական բարձր էշելոնում ակտիվ շրջանառվում է Նիկոլի՝ իշխանության կերակրատաշտից օգտվելու մասին տեղեկությունը:
Իշխանությունն արեց այն, ինչ անում է բոլոր դհոլների հետ, օգտագործում ու շպրտում: Նիկոլն «օտիդո» օգտագործվեց ՀԱԿ-ի դեմ պայքարում (ոչ այդքան մեծ էֆեկտիվությամբ) ու այսօր արդեն պետք չէ, նրա հետ կվարվեն այնպես, ինչպես որ հարկ կհամարեն:
Պայքար, պայքար մինչև ՎԵՐՋ՝ առանց Նիկոլի: