Թուրքական տնտեսության ոլորտի պատասխանատուներն այս բացը փորձում են լրացնել Իրանի հաշվին: Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո թուրքական գործարար շրջանակներն Իրանը դիտարկում են որպես Թուրքիայի համար խոշոր ու կարևոր շուկա, ոչ միայն տնտեսական ուղղակի գործունեության, այլ նաև Թուրքիայի միջոցով արտասահմանյան այլ ընկերությունների ու ներդրողների համար որպես միջնորդ հանդես գալու տեսանկյունից: Ըստ որոշ գնահատումների` Իրանում թուրքական առևտրային ներկայացուցչության բացումը կարող է խթանել թուրքական արտահանումը 8-10 տոկոսի շրջանակներում: Բացի այդ, թուրքական կողմը տարբեր փաթեթներ է պատրաստում իրանական շուկայում տնտեսական ներդրումների ոլորտում:
Վերջին տարիներին էականորեն նվազել է Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը: 2012 թ. այն կազմել է 22 մլրդ դոլար, իսկ 2014 թ.` 13.7 մլրդ: Ըստ թուրքական գնահատումների` կարճաժամկետ հեռանկարում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ցուցանիշը կարող է հասցվել 30 մլրդ-ի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել