Պարզվում է՝ Ադրբեջանն իրեն այժմ այդքան անհրաժեշտ 4 մլրդ ԱՄՆ դոլարը ստանալու համար պետք է
- Անցկացնի սեփականաշնորում
- Կրճատի պետական աշխատակազմը
- Դատական բարեփոխումներ իրականացնի
- Անփոփոխ ֆիքսի աշխատավարձերի, կենսաթոշակների ու պետական ծախսերի մակարդակը
- Անդամակցի Միջազգային առևտրի կազմակերպությանը։
Այլ խոսքերով, Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ միջազգային կառույցների համար, վստահելի չէ իրեն տրամադրելու միլիարդավոր վարկեր, քանի որ, այլ կերպ արտահայտվելով, կարող է վերցնել ու չվերադարձնել։
Սակայն դա չէ հետաքրքիրը, այլ Standard & Poors, Fitch Ratings, Moody՛s վարկանիշներն են, համաձայն որոնց՝ Ադրբեջանը շատ ավելի բարձր է դասվում, քան այդ բոլոր բարեփոխումներն իրականացրած ու երկար տարիներ արդեն ԱՄՀ ու ՀԲ հետ համագործակցող Հայաստանը։ Ի՞նչ արժեք ունի նման «հեղինակավոր» կառույցի սահմանած վարկանիշը, եթե փաստացի պարզվում է, որ բարձր վարկանիշն ամենևին էլ բարձր չէ, իսկ ցածրն ավելի մրցունակ է ու վստահելի։
Ի դեպ, Standard & Poor-ը երկու օր առաջ նվազեցրեց Ադրբեջանի սուլթանաթի վարկանիշը, մոտեցնել այն իրականությանը։ Նույնը, սպասվում է, որ մնացած գործակալություններն անեն նույնպես վարկանիշը վերանայելիս։