Ասույթ կա, չէ՞. շունը խոտի դեզի վրա պարկած, ոչ ինքն ա ուտում էդ խոտը, ոչ էլ ուրիշներին ա թողնում, որ ուտեն:
ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի զկույցի վերաբերյալ "զեկույցը այնպես էր կազմված, որ ընդհանրապես Սարսանգի մասին չէր" Գալուստ Սահակյանի կողմից արված մտքի հերթական փայլատակումից, ընտրական պրոցեսների փորձի շնորհիվ 40 չեզոք և 98 կողմ ձայների գումարը 160 ներկայացնելուց բացի, մեծն իմաստասերը մի վտանգավոր հայտարարություն ա արել. "Սարսանգի ջրամբարից ոռոգման նպատակով ոչ Ադրբեջանն ա օգտվում, ոչ էլ Ղարաբաղը":
Անկախ նրանից, թե որքնով ա այդ միտքը իրականությանը համապատասխանում, սակայն, բովանդակային առումով, այն ոչ ավել, ոչ պակաս հաստատում ա Ադրբեջանի ու ԵԽԽՎ-ի զեկույցում տեղ գտած մեղադրանքները: Արցախը կուտակում ա ջուրը, բայց ոչ ինքն ա օգտագործում, ոչ էլ թողնում ա, որ Ադրբեջանը օգտագործի: Ավելին, ստացվում ա, որ Արցախը ջրամբարը օգտագործում ա քմահաճորեն, միտումնավոր ջուր չի տալիս Ադրբեջանին, այնսինքն` ջրամբարը օգտագործվում ա որպես ճնշման լծալ. Գալուստի մտքից միայն սա կարելի ա եզրակացնել:
Այ էս ա մեր դիվանագիտական փայլուն "հաղթանակը":
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10207816378194632?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել