Թուրքերին անհանգստացրել են Իրանի նախագահ Ռոհանիի` հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ արված խոսքերը: Իրանի և Հայաստանի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ թուրքական թերթերից մեկի հրապարակման մեջ մտահոգություն է հայտնվում հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին Ռոհանիի խոսքերի կապակցությամբ` նշելով, որ «Իրանը Հայաստանին մեծ աջակցություն է տալիս, իսկ Թուրքիայի թշնամիների հետ մեծ բարեկամություն հիմնում»: Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության հնարավորությունների մեծացումը պարբերականը դիտարկել է որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: