Երեկ 99 տոկոսով հաստատվեց Դաշնակցության միացումը կոալիցիային: Մեր քաղաքական դաշտում Դաշնակցության առաջին կոալիցիան չէ ու, համոզված եմ, վերջինն էլ չէ: Մեր հին ընկերը մի օր ընդդիմություն է, մի օր էլ՝ ընդդիմադիր իշխանություն: ԲՀԿ-ն ասում էր՝ մենք ենք այլընտրաքը, բայց այլընտրանքային ՀՅԴ-ի մասին աչքիս գաղափար չուներ:
«Գազպրոմում» Ամանորին լավ խմել ու գազի վարձերն աչքիս բոլ-բոլ են գրել: Հիմնականում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ են վճարում մարդիկ: Կամ Բաքսիներն ու մնացած կաթսաներն են «Գազպրոմի» հետ հանցավոր համաձայնության եկել, կամ էլ....
Փրկարարներից մեկի նկարը երեկ ՖԲ-ում շատ պտտվեց, ու բոլորն էլ գովեստի խոսքեր էին ասում: Միանում եմ այդ խոսքերին: Որքան էլ դա նրա աշխատանքը լինի, մարդ չի կարա այդպիսի քնքշությամբ գրկի փոքրիկին ու տաքացնի: Պետք է նախ մարդ լինել, հետո նոր փրկարար, խառատ կամ պատգամավոր:
Ամալի Քլունին ստանձնում է Խադիջա Իսմաելովայի պաշտպանությունը: Խադիջա Իսմաելովան Բաքվի «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի է, որին ապօրինի դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման: Սա ևս մեկ միջազգային գործ է, որը կվարի Ամալի Քլունին, ու հույս ունենանք, որ նա կկարողանա աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում «դեմոկրատիայի» բնօրրան Ադրբեջանում: