Հայ-իրանական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն: Անգամ այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ, Հայաստանը շարունակեց փնտրել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման օջախներ: Ինչպես գիտենք, այս օրերին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հայտարարվեց Իրանի նկտամամբ պատժամիջոցների վերացման մասին: Նման փոփոխությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար:
Այս իրավիճակում շատ կարևոր էր Արևմուտքի արձագանքը: Մասնավորապես, հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին դրական է արտահայտվել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:
Վերջինիս կարծիքով՝ երկու երկրները կարող են կյանքի կոչել էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը, համագործակցել ՏՏ ոլորտի շուրջ, որտեղ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Բացի դրանից, ըստ Լորա Բեյլիի, Հայաստանը կարող է հանդես գալ որպես տնտեսական կամուրջ Իրանի և այլ պետությունների միջև, որոնք կցանկանան ներդրում կատարել Իրանում:
Փաստացի, սա կարելի է համարել «մեսիջ»: Արևմուտքը խրախուսում է ՀՀ-Իրան հարաբերությունների ընդլայնումը, որն այս իրավիճակում չափազանց կարևոր է: