Սահուն քայլերով, բայց վաղուց նշմարվող, որպես ՀՀԿ-ի անդավաճան ընկեր, ՀՅԴ-ն գնում է դեպի իշխանական կոալիցիա....
Եվ այսպիսով, փակվում է ՀՅԴ-ի ընդդիմադիր, ոչ վաղ անցյալում իշխանափոխության անհրաժեշտություն տեսնող վարագույրը, ինչն արդեն երևում էր սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՅԴ պարագլուխների՝ Սերժ Սարգսյանի ծրագիրը դոշով ու անձնվիրաբար պաշտպանելու գործողություններում....
Ուրեմն, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու բանակցություններ ընթանում են։ Հարցին, թե հայտնի՞ է՝ կառավարության որ պորտֆելների շուրջ են բանակցությունները, Սահակյանը պատասխանել է․ «Քննարկումներին ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել՝ որ պորտֆելներն են քննարկվում, բայց որ կառավարման փորձ ունենք ու գործընկերների հետ և բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ընդհանուր քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, դա փաստ է»։
Իսկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ կոալիցիոն բանակցություններ են սկսվել, և երկու օր առաջ դաշնակցությունն արդեն այդ թեմայով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։