Թուրքական վերլուծական-փորձագիտական շրջանակները գնահատում են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման պայմաններում Իրանի նոր դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Մի կողմից առկա է անթաքույց անհանգստություն, որ տարածաշրջանային մրցակից Իրանը լիովին նոր դերակատարություն կարող է ապահովել, մյուս կողմից էլ` առավելապես փորձում են նոր իրավիճակը դիտարկել Թուրքիայի համար նպաստավոր տնտեսական հնարավորությունների համատեքստում: Թուրքական տեղեկատվական դաշտում նկատվում է միտում, որով փորձում են անընդհատ հիմնավորել Իրանի տնտեսության համար Թուրքիայի գրավչությունը: Տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունների հետ միաժամանակ քաղաքական հարթության մեջ շեշտադրվում է Իրանի դերակատարության մեծացման հանգամանքը, որը բացասաբար է ազդելու Թուրքիայի տարածաշրջանային քաղաքական հավակնությունների վրա: Թուրք վերլուծաբաններից մեկի գնահատմամբ` իրանա-թուրքական հարաբերությունները կզարգանան «կառավարելի լարվածության» հունով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: