Մոտ մեկ տարի առաջ, երբ Իրանում էի՝ էնտեղի պաշտոնյաներից մեկը հայ լրագրողներին ասաց. «Հայաստանին ու Իրանին մի գետ է բաժանում, բայց մենք միմյանցից մի ամբողջ օվկիանոս ենք հեռու»: Երկու պետությունների հարաբերությունների շատ դիպուկ նկարագրում: Դրկից հարեւաններ ենք, ունենք պատմական, մշակութային, քաղաքական, տնտեսական հարուստ անցյալ, սակայն այդ ամբողջը` երկու պետությունների ընդհանուր շահերի համար երբեք չի օգտագործվել: Անկեղծ ասած, շատ հաճելի նորություն էր` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Իրանն աշխարհի էն պետություններից է, որը չպետք է մեկուսացված լինի: Իրանն իր ազգային, պատմամշակությային, քաղաքական եւ կրոնական բոլոր բաղադրիչներով հանդերձ աշխարհին շատ ասելիք ունի եւ կարող է դառնալ աշխարհաքաղաքական լուրջ բեւեռ: Համոզված եմ՝ արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի եւ Իրանի գործակցությունից աշխարհը միայն կշահի: Ու էս փոփոխությունից ամենաշատը կարող է շահել հենց Հայաստանը, եթե իհարկե Արաքսը դիտարկվի որպես փոքր գետ եւ ոչ թե մեծ օվկիանոս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1050978741633639?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել