Թուրքական «ORC» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների համաձայն` Թուրքիայի քրդերի մեծամասնությունը դեմ է քրդական ինքնավարությանը: Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին և այս տարվա հունվարի սկզբներին Թուրքիայի քրդաբնակ շրջաններում մոտ 3200 քուրդ է մասնակցել հարցումներին, որի արդյունքների համաձայն` հարցվածների մոտ 79 տոկոսը դեմ է արտահայտվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից օրակարգ բերված «քրդական ինքնակառավարմանը»: Փոխարենը՝ հարցվածների մեծամասնությունն առաջնահերթ է համարել քրդական հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Թուրքական համալսարաններից մեկի անցկացրած վերջին հետազոտության համաձայն` հարցման ենթարկված քրդերի մոտ 83 տոկոսը կողմ էր արտահայտվել քրդական հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը, իսկ 58 տոկոսը Թուրքիայի համար ընդունելի պետության ձևը համարել էր ունիտար կառուցվածքը: Միևնույն ժամանակ հարցվածների 64 տոկոսն իր աջակցությունն էր հայտնել ԺԴԿ-ի կողմից հայտարարված «քրդական ինքնակառավարման» մոդելին` այն համարելով քրդերի հիմնական պահանջը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել