Երեկ «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր Սիրուշոն: Հաղորդման ընթացքում նա նշեց, որ շատ է սիրում լսել մեր մեծերին` Արամ Խաչատրյանին, Կոմիտասին... Նշեց, որ շատ անգամ նաև ոգեշնչվում է նրանց արվեստով:
Ասեմ, որ ինքս Սիրուշոյի արվեստի երկրպագու չեմ, սակայն շատ հաճելի է, որ շոու բիզնեսում կա այսպիսի կրթված և ճաշակով աղջիկ: Շատ լավ կլիներ, որ մնացած կատարողներն էլ մեծերով ոգեշնչվեին, այդ դեպքում խելացի և կիրթ երգիչ տեսնելիս այսպես չէինք զարմանա և ուրախանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել