Ի՞նչ երաժշտություն է լսում Սիրուշոն (Video)


18:41 , 26 դեկտեմբեր, 2012

Երեկ  «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր Սիրուշոն: Հաղորդման ընթացքում նա նշեց, որ շատ է սիրում լսել մեր մեծերին` Արամ Խաչատրյանին, Կոմիտասին... Նշեց, որ շատ անգամ նաև ոգեշնչվում է նրանց արվեստով:

Ասեմ, որ ինքս Սիրուշոյի արվեստի երկրպագու չեմ, սակայն շատ հաճելի է, որ շոու բիզնեսում կա այսպիսի կրթված և ճաշակով աղջիկ: Շատ լավ կլիներ, որ մնացած կատարողներն էլ մեծերով ոգեշնչվեին, այդ դեպքում խելացի և կիրթ երգիչ տեսնելիս այսպես չէինք զարմանա և ուրախանա: