Հենց նոր կարդացի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանի մամուլի ասուլիսը՝ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին: Ինչպե՞ս կարող է իրեն քաղաքագետ համարող գիտնականը կատարել նմանատիպ վիճելի արտահայտություններ: Հարգելի պարոն Զոլյան, էդ որտեղի՞ց որոշեցիք, որ ապագա ընտրություններում մրցակցություն չկա, մի՞թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը իրենցից որևիցե արժեք չեն ներկայացնում կամ թե դրա հետ ի՞նչ կապ ունի իշխանությունը, եթե ընդդիմությունը չի միավորվում մեկ թեկնածուի շուրջ: Մեկ էլ կցանականամ պարոն Զոլյանին հիշեցնել, որ ծաղրածուները լինում են կրկեսում, այլ ոչ թե քաղաքականության մեջ: Ավտորիտար ռեժիմից խոսում է մի մարդ, որի ղեկավարության օրոք Լեզվաբանական համալսարանը վերածվել էր, մի բառով ասած, բարդակի:
Քաղաքական գիտությունների թեկնածու Ց. Ակոպյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել