Պատգամավորի հայր լինելը՝ «գողական ստատուս»
Այսօր կայքերից մեկը տեղեկություն էր ստացել, որ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Մուշեղ Պետոյանի հորը ձերբակալել են: Տեղեկության համաձայն՝ Պետոյանի հայրը, հանցավոր համաձայնության գալով զինվորական զորամասերից մեկի աշխատակցի հետ, մեծ քանակությամբ բենզին է յուրացրել:
Թուրինջ Պետոյանը, մեկնաբանելով այս տեղեկությունն, ասել է. «Էս կյանքում ո՞վ կարա ինձի ձերբակալի, ինչի՞ ձերբակալի»:
Հետաքրքիր է՝ ինչով են սրանց նմանները վեր-վեր թռչում: Այնպես է խոսում, կարծես ծովը ծնկներից է: Մեկը լինի, հարցնի՝ էդ ի՞նչ հույսով ես մեծ-մեծ խոսում, ինչի՞ ես վստահ, որ անպարտելի Սասունցի Դավիթն ես: Պրակտիկան ցույց է տվել, որ էդ «ո՞վ կարա ինձ...»-երն ամենաարագն են սայթաքել:
Հ.Գ. Սրանց նմանները գոնե իրենց համար հոգու խորքում պետք է հասկանան, որ պատգամավորի հայր լինելը բեսպրեդելի «գրին քարտ» չի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=553657444810435&id=100004985530872&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել