
Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում: Ոմանք ասում էին, որ եթե առաջին նախագահը չառաջադրվի, մեզ շրջապատելու են գաղթականությունն ու թշվառությունը: Ես ասում եմ` Պայքարն այլ անուն չունի, այն շարունակվում է: Երկրից գնացողը ՉԵՄ եւ ՉԵՆՔ: Եվ Պայքարը պետք չէ կապել որեւէ անձի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչն ու նախագահը դեռ երկար է ուսումնասիրվելու որպես անձ, նախագահ ու մտածող: Նրա դերն անփոխարինելի է հայոց քաղաքական պատմության մեջ:
Նրանից դեռ «մրսում» էին իշխանությունները, եւ դրա վկայությունն է, որ ամեն անգամ իրենց ձախողումներն արդարացնելու համար մեջբերում էին 90-ականները: Այլեւս 90-ականները չեն մեջբերելու:
Հա, հիշեցնում եմ՝ Պայքարն ուրիշ անուն չունի, այն շարունակվում է:
Դուրս եկեք ապատիայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել