Մշտապես խոսվում է չարաշահումների վերացման ու ՀՀ բյուջեից դուրս գրվող միջոցների ճիշտ կառավարման մասին: Այսօր, թերևս, ռիսկային օրինակի վառ դեպք գրանցվեց կառավարության նիստի ընթացքում:
Գործադիրի նիստի ժամանակ ներկայացվել է նախագիծ, ըստ որի՝ կառավարությունն Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 միլիոն դրամ, որն անհրաժեշտ է մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:
Վերը նշված նախագիծը զայրացրել է վարչապետին, ով ասել է, որ մինչև չներկայացվի հստակ հիմնավորում, չեն հաստատի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գումարն առանձնապես մեծ չափերի է, ու ի՞նչ է նշանակում՝ լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել: Գումարն առանձնապես մեծ չափերի է, ու մինչև մարզպետը չհիմնավորի ծախսած միջոցները, նախագիծը չի հաստատվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել