Մի փոքր ժամանակագրություն.
ՀՀ կառավարությունը 2014թ. ապրիլի 10-ին ընդունել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը»: Նույն թվականի հոկտեմբերի 28-ին կառավարության աշխատակազմում դոնորների հետ հանդիպում է եղել, որի ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնելու համար:

2015թ. փետրվարի 19-ի նիստում գործադիրն ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը, սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Նիստում հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Փորձագիտական հանձնախմբի և կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը: Սեպտեմբերի 25-ի նիստի որոշմամբ գործադիրն ընդունել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը, որում ամրագրվել են չորս գերակա ոլորտներում իրականացվելիք հիմնական միջոցառումները, նշանակվել են դրանց համար պատասխանատու մարմինները և սահմանվել միջոցառումների իրականացման հստակ ժամկետներ:
Տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը և վարչապետը տարբեր առիթներով անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցին: Բացելով կառավարության ս.թ. մայիսի 7-ի հերթական նիստը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել է ԾԻԳ-երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկման մասին և ասել, որ չնայած ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալներից, չարաշահումներից, քան իրականացված աշխատանքից: Կառավարության ղեկավարը ԾԻԳ ղեկավարներին խստագույնս զգուշացրել է զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումից:
Ս.թ. դեկտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն տվեց կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև կնքվելիք «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի համաձայնագրին, որին ավելի վաղ` ս.թ. հուլիսի 28-ին, հավանություն էր տվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իր առաջին նիստում: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել մինչև 750 հազար դոլարի ֆինանսական աջակցություն` փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար:
Ծրագիրը ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին հնարավորություն կտա ձեռք բերել բարձր մակարդակի միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն` ճանապարհային քարտեզի ստեղծման և հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար կրթության, պետեկամուտների (հարկային և մաքսային ոլորտներ), առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների գերակա ոլորտներում:
Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ երեք նպատակի իրագործմանը.
-փորձագիտական հանձնախմբի ստեղծում,
-2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործադրում,
-շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1508904779405650&id=100008584260507&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել