«Կարծում ենք, որ սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը՝ արձագանքելով ՌԴ նախագահի այն հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է Վրաստանի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը:
Ղարիբաշվիլիի կարծիքով, չնայած 2008թ.-ի իրադարձությունների հետևանքով առաջացած մարտահրավերներին, վերջին երեք տարիներին Վրաստանն ու Ռուսաստանը կարողացել են առևտրի, տրանսպորտի հումանիտար ոլորտներում որոշակի քայլեր կատարել: «Այսուհետ ևս պատրաստ ենք շարունակել որդեգրած պրագմատիկ ուղղությունը Ռուսաստանի նկատմամբ և սպասում ենք նաև համապատասխան փոխադարձ վերաբերմունքի»,- նշել է Վրաստանի վարչապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել