Վերջին ամիսներին բոլորից շատ շրջանառվում է «աշխարհի վերջ» բառակապակցությունը: Մարդիկ տարբեր կերպ են ընկալում և հասկանում այս երևույթի իմաստը: Չնայած օրը դեռ չի ավարտվել, բայց և այնպես, վախենալ պետք չէ: Այս օրերին տարբեր պայծառատեսներ առաջ են քաշում իրենց վարկածները, տարբեր հնարամիտ մարդիկ, օգտվելով առիթից, զբաղվում են բիզնեսով` կառուցում են բունկերներ, վաճառում մեծ թվով մոմեր և այլն:
Ինչպես Սուրբ գրքում է ասված. «Պայծառատեսներ գոյություն չունեն»:
Մեզ մնում է այս ամենին մոտենալ ժպիտով և վայելել հանգստյան օրերը:
Հ.Գ. «Աշխարհի վերջ» արտահայտությունն անիմաստ է. մարդիկ այն հնարել են, որպեսզի արտահայտեն որոշակի երևույթների իրենց չիմացությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/423218207748362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել