«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները տևական ժամանակ է, ինչ նստացույց են անում Ազատության հրապարակում և մեկընդմեջ նախաձեռնում են հանրահավաքներ, որից հետո տեղի են ունենում նաև երթեր: «Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 1-ի հանրահավաքը համեմատաբար բազմամարդ էր, սակայն մի քանի օր հետո նրանց ակցիաները դարձան լիովին սակավարամարդ:
Ներկայումս «Նոր Հայաստան» ճակատին հուզում է, որ քաղաքացիները չեն նախընտրում մասնակցել իրենց հավաքներին, քանի որ դրանք մի կողմից դարձել են միատոն՝ գրեթե միշտ նույն ելույթներով, իսկ մյուս կողմից որևէ գործընթաց չկա՝ բացի բուն ակցիաներից:
Ներկայումս «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները լուրջ քննարկումների մեջ են՝ նպատակ ունենալով փոխել իրենց մարտավարությունը: Թերևս, այդ քննարկումների արգասիքն էր նաև մարզային այցերի նախաձեռնության իրականացումը: Սակայն չկայացած հեղափոխության պատճառով գլուխները կորցրած նորհայաստանցիներն իրազեկում են ներկայացրել դեկտեմբերի 18-ից մինչև հունվարի 8-ն Ազատության հրապարակում ակցիաներ կազմակերպելու համար: Անհասկանալի է՝ մի՞թե «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները որոշել են տոնական օրերին շարունակել իրենց անվերջ ակցիաները, երբ բոլորը զբաղված են լինելու իրենց տոները նշելով: Կասկած չկա, որ տոնական օրերին նրանք ոչ միայն չեն կարողանա բազմություն հավաքել, այլև կմնան միայնակ: Իսկ Ազատության հրակապարում օրերով միայնակ մնալը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ինքնասպանության հասցնել սեփական շարժումը և խփել իրենց պայքարի դագաղի վերջին մեխը:
«Նոր Հայաստան» շարժումը պայքարի բոլորովին արդիական մոտեցման կարիք ունի, այլապես շարժումը դուրս չի գա սեփական լաբիրինթոսից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1513707655596560&id=100008720195696&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել