Հայաստանի քաղաքական դաշտի չկայացվածության պատճառներից մեկն էլ այն է, որ կուսակցությունների ու քաղաքական գործիչների մոտ պլան մինիմումն ու պլան մաքսիմումը նույնն են:
Վերջացավ նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու անհատ քաղաքական գործիչներն իրենց պլան մաքսիմումն ու պլան մինիմումը կայացված համարեցին (Սահմանադրությունն անցավ) ու սկսեցին ամանորյա նախապատրաստությունը:
Չէ, հարգելի՛ իշխանական և իշխանական կուսակցությանը միացած քաղաքական գործիչներ և կուսակցություններ, այդքանով ձեր սուրբ պարտքը կատարված չէ: Հիմա դուք ավելի ինտենսիվ պետք է աշխատեիք ժողովրդի հետ, որ վերջիններս ավելի լավ հասկանային նոր սահմանադրության յուրաքանչյուր կետ:
Հ.Գ. Մի կողմից էլ մտածում եմ՝ էդ սահմանադրության դեմ կամ կողմ պայքարող քանի հոգի գիտեր առաջարկվող փոփոխությունների մասին, որ մի հատ էլ ժողովրդին բացատրեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/757113781060639?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել