Չստացված ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել Ադրբեջանի հակահայկական քարոզչամեքենայի մասնիկ haqqin.az լրատվական կայքին, և սա առաջին դեպքը չէ, որ Խզմալյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվականներին:
Միգուցե խավիարասեր դարձած Խզմալյանի փոքրոգի ու իմաստազուրկ հարցազրույցն այդքան էլ անդրադառնալու արժանի չլիներ, եթե նա իր հարցազրույցում ցավակցություն չհայտներ ադրբեջանական նավթահորում զոհված տասնյակ ադրբեջանցիների մահվան կապակցությամբ ու դա չհամեմատեր 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետ, որի արդյունքում զոհվեցին 20 հազարից ավելի մարդիկ:
Լպրծուն Խզմալյանը նույնիսկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին այդքան ուշադիր չի լինում, ինչքան Ադրբեջանում տեղի ունեցող այս կամ այն մանր միջադեպերին: Մի՞թե կարելի է սեփական երկրում տեղի ունեցող դժբախտությունն այդքան արժեզրկել, քանի որ այն երկիրը, որին Խզմալովն իր հարցազրույցն է տալիս գրեթե ամեն օր, սահմաններում կրակ է բացում հայ զինվորի ուղղությամբ:
Խզմալյանը ոչ միայն ունքը սարքելու տեղն աչքն է հանում, այլև իրեն վերջնականապես արժեզրկում է՝ դառնալով ադրբեջանական քարոզչամեքենայի հլու ծառա:
Խզմալյանը ոչ միայն ունքը սարքելու տեղն աչքն է հանում, այլև իրեն վերջնականապես արժեզրկում է՝ դառնալով ադրբեջանական քարոզչամեքենայի հլու ծառա:
ՀԳ. Ոչ այնքան վտանգավոր է, որ Ադրբեջանում աճում են ռամիլսաֆարովները, քան Հայաստանում քիչ-քիչ խզմալյաններ են ի հայտ գալիս: Որպեսզի խզմալյանական երևույթները հասկանան, թե ինչ է նշանակում Ադրբեջան, ապա նրանց պետք է ուղարկել Իսլամական պետություն՝ Աբու բաքր ալ Բաղդադիների փայ դառնալու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1511994415767884&id=100008720195696&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել