Եթե մեր պետության օրենդիր մարմնի պատգամավորները, մասնավորապես` Մհեր Սեդրակյանը (նույն ինքը` Թոխմախի Մհերը), իրեն թույլ է տալիս լրագրողի հետ այդպես խոսել, օգտագործել փողոցային և թուրքական ծագում ունեցով լեքսիկա, ապա ինչ-որ չափով (շատ քիչ) արդարացնում եմ արտագաղթողներին և բազմահազար դեպրեսիվ հասարակությանը, ովքեր հարմար առիթը բաց չեն թողնում ջախջախելու ու սրախողխող անելու իշխանություններին: Սիրելի հայեր, մեր հայրեր և մայրեր, մի՞թե դուք այսպիսի «լուսապայծառ» ապագա էիք ուզում, երբ հավաքվել էիք Ազատության հրապարակում, մի՞թե այս կիսաթուրք գանգսթերները պետք է լինեին մեր ապագա կերտողները: Լավ, շատ չճառեմ. ես մի հոյակապ առաջարկ ունեմ հատուկ թոխամախականների համար: Պարոն Սեդրակյան և նմատիպ մյուս դատարկագլուխ, բարոյազուրկ ոհմակի անդամներ, չե՞ք ցանկանում վերջապես կորել գրողի ծոցը՝ հանգիստ թողնելով և՛ մեզ, և՛ մեր ապագան:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hovyesayan/posts/498057383572588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել