Նախագահի մասնակցությամբ երեկվա ասուլիսի մասին երկար խոսվեց:
Բայց, այնուամենայնիվ, լրատվական կայքերի լրագրողներս ևս մեկ անգամ հասկացանք, որ մենք պետք ենք այն ժամանակ, երբ որ պետք ենք։ )))
Ի՞նչ է ստացվում, նախագահի մասնակցությամբ տեղի է ունենում մալո ասուլիս, իսկ ասուլիսին մասնակցում են միայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչ լրագրողները, իսկ լրատվական կայքերի լրագրողների համար ասուլիսի հաղորդագրությունը և տեսաձայնագրությունը հասանելի եղավ միայն այսօր՝ նախագահի մամլո քարտուղարության կողմից խմբագրվելուց հետո:
Երբ տեղի է ունենում նախագահի մակարդակով ասուլիս, որն իր ձևաչափով եզակի է, այդ ժամանակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունենում իրենց հարցերն ուղղելու բանախոսին, այս դեպքում՝ նախագահին, բայց, Հայաստանի նախագահի ասուլիսը կհիշվի միայն նրանով, որ ասուլիսին միայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն են կարողացել հարց ու պատասխանի մեջ մտնել նախագահի հետ:
Ըստ Ձեզ՝ լրատվական կայքերի լրագրողները հարցեր չունեի՞ն, թե մեր հարցերը ձեզ համար այդքան էլ էական ու լուրջ չեն:
Գոնե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լրատվական բաժնի աշխատակիցներից որոշակի բան սովորե՛ք, իսկ սովորելու համար երբեք ուշ չէ:

Ինչևէ, ապրե՛ք խաղաղությամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել