ՀԱԿ-ին «նստած» չենք տեսնելու։
Երեկվանից մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա հանրահավաքները: Այսօր էլ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները հայտնել են, որ երեկոյան ժամերին տեղի է ունենալու հանրահավաք, իսկ ցույցերի շարքը կազմակերպիչների փոխանցմամբ դեռ մի քանի օր շարունակվելու է:
Այսօր արդեն հստակեցվեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող ոչ բոլոր կառույցներն են մասնակցելու «Նոր Հայաստանի» հրավիրած շուրջօրյա հանրահավաքներին:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» չի միանալու նստացույցին:
Պատգամավորն ասել է. «Մենք միմյանց աջակցում ենք, դեկտեմբերի 3-ին լինելու է ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի միասնական հանրահավաքն Ազատության հրապարակում, իսկ նստացույցին մենք չենք մասնակցելու»:

Այսինքն՝ կարելի է հստակ ֆիքսել, որ ՀԱԿ-ը կշարունակի գործել այլ ուղղությունով և չի միանա սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող գործընկեր կառույցի հրավիրած նստացույցին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1528740444117648?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել