Tert.am-ը գրում է.
Փարիզյան Casa Nostra պիցերիայի սեփականատերը, որտեղ նոյեմբերի 13-ին ահաբեկիչը կրակ էր բացել,  50 000 եվրոյով վաճառել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունները բրիտանական պարբերականին:  

Նոյեմբերի 19-ին բրիտանական Daily Mail պարբերականը լուսանկարներ էր հրապարակել տեսախցիկների ֆիքսած կադրերից` չմեկնաբանելով, թե որտեղից էին լրագրողների մոտ հայտնվել այդ բացառիկ կադրերը:

Ֆրանսիական Le Petit Journal հեռուստահաղորդման հերթական թողարկման ժամանակ տեղեկություն է հնչել, որ Daily Mail տեսագրությունները գնել են պիցերիայի սեփականատիրոջից հարձակումից օրեր անց:

Ինչպես գրում է Le Figaro-ն` հրապարակելուց հետո բրիտանացի լրագրողները ոչնչացրել են  տեղեկատվության կրիչները` նյութի բացառիկությունն ապահովելու համար:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել