Սիրիայի խնդրում երկու փաստացի կոալիցիաների գոյությունը կարող է այլ հետաքրքիր նշանություն ունենալ: Մի կողմից Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Իրաքն են, մյուս կողմում՝ ԱՄՆ-ն, մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում նաև՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: Փաստորեն միմյանց հակառակ շահեր ունեցող Իրանը, Սիրիան, Իրաքը և ՍԱ, Թուրքիան, Քաթարը երկու լիդերների` ԱՄՆ ու Ռուսաստանի կողմից վերահսկվում են, որպեսզի պրոցեսները վերահսկողությունից դուրս չգան: Մի կոալիցիայում այդ երկրների համագործակցությունը փաստորեն անհնարին է: Երկու կոալիցիաների գոյությունն իրավիճակը վերահսկելու միակ հնարավոր տարբերակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել