Pan-Gi-Mun-siriyskie-boeviki-ne-dayut-dostavit-gumanitarnuyu-pomoshch-Pan-Gi-Mun-Siriya-uspeet-unichtozhit-proizvodstvo-khimoruzhiya-v-srok-523Araratnews.am-ը գրում է.

Փարիզում կլիմային նվիրված խորհրդաժողովը պետք Է վճռորոշ կետ դառնա գլոբալ տաքացման դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն

«Փարիզի խորհրդաժողովը պետք Է նշանավորի վճռորոշ բեկումը: Մենք պետք Է ավելի արագ շարժվենք, մենք պետք Է շարժվենք առաջ, եթե ցանկանում ենք գլոբալ տաքացում թույլ չտալ ըստ Ցելսիուսի ավելի քան երկու աստիճանով»,- ասել Է նա՝ նոյեմբերի 30-ին ելույթ ունենալով COP21-ի բացմանը:

Գլոբալ համաժողովն աշխատելու է նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը: Սպասվում է, որ դրա արդյունքում կստորագրվի նոր միջազգային համաձայնագիր, որը կապահովի կլիմայական համակարգի բեռնվածության նվազեցմանն ուղղված միջազգային ջանքերի համախմբումը եւ 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը: Փարիզի համաժողովի գլխավոր նպատակն է՝ պայմանավորվել այն միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան մոլորակի ջերմաստիճանի աճը պահել ըստ Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում:

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են աշխարհի պետությունների ու կառավարությունների 150-ից ավելի ղեկավարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել